Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով

06.02.2017, 15:20
Երկուշաբթի ՊԲ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ՊԲ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ժամը 11:00-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-