44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ավարտել է աշխատանքը. եզրակացությունը կներկայացվի դռնփակ նիստում
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, եզրակացությունը պատրաստ է, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ես պարտավոր եմ արդյունքները ներկայացնել Ազգային ժողովի նիստի ժամանակ։ Պատճառների վերաբերյալ լուրջ հետաքննություն է իրականացվել, ոչ միայն տասնյակ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվել, այլև լսել ենք պաշտոնյաների»,- ասել է նա՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այն հարցին, թե եզրակացության մեջ ինչ ձևակերպումներ են օգտագործված, մեղավորները նշված են, պատգամավորը պատասխանել է, որ ոչ՝ պարզաբանելով, որ փաստաթղթում մատնանշված են պարտության պատճառները։
«Պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։ Ինչ հնարավոր է եղել, արձանագրվել է, ինչը հնարավոր չի եղել, համապատասխան մարմիններին հնարավորություն է տրվում շարունակելու ավելի խորը գործընթացներ՝ այնտեղ եղած փաստերի արձանագրման հիման վրա, որոնք թույլ կտան եզրակացություն տալ»,- ասել է նա։
Քոչարյանը հայտնել է, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին, որում խնդրում է դռնփակ նիստ հրավիրել։ Ընդ որում նա նշել է, որ զեկույցից ինֆորմացիայի մի մաս հասանելի կլինի նաև հանրությանը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:55 06.09.2024