Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

ԱԳՆ–ից հայտնում են, որ ՊԲ–ն գործի է դրել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար, հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը

06.10.2020, 17:40
ՊԲ–ն գործի է դրել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար, հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ԱԳՆ
ԱԳՆ–ից հայտնում են, որ ՊԲ–ն գործի է դրել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար, հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ. Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:

«Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – նշել են ՀՀ ԱԳՆ–ից:–0–