ԱԺ–ն 2–րդ անգամ չընտրեց վարչապետ, այն կարձակվի
10.05.2021,
21:07
ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարված հատուկ նիստում 2–րդ անգամ չընտրեց վարչապետ և իրավունքի ուժով արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարված հատուկ նիստում 2–րդ անգամ չընտրեց վարչապետ և իրավունքի ուժով արձակվեց։
Վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ։
Քվեարկության ընթացքում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը «դեմ» քվեարկեց 2 պատգամավոր, 76 պատգամավոր ձեռնպահ մնաց, 1
պատգամավոր քվեարկեց կողմ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չէր մասնակցում։
«Մինչև նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը 7–րդ գումար խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների շրջանակում», – հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Փաշինյանը հրաժարական տվեց ապրիլի 25–ին։ ԱԺ խմբակցությունների և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:–0–