Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԺ-ն չընտրեց Իշխան Սաղաթելյանին ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում

05.08.2021, 12:36
53 պատգամավոր քվեարկել է Սաղաթելյանին «կողմ», 50-ը՝ «դեմ»
ԱԺ-ն չընտրեց Իշխան Սաղաթելյանին ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, որի թեկնածությունն առաջադրվել էր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում։

Ինչպես տեղեկացրեց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

«53 պատգամավոր քվեարկել է Սաղաթելյանին «կողմ», 50-ը՝ «դեմ»», - ասաց Բաբայանը։ 

Ընտրվելու համար Սաղաթելյանին անհրաժեշտ էր 54 ձայն։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ փոխխոսնակի պաշտոնում կրկին առաջադրվում է Իշխան Սաղաթելյանը։-0-