Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԽ քարտուղար․ Ռուսաստանը Հայաստանի ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին

26.06.2024, 14:31
Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից, նշել է Արմեն Գրիգորյանը
ԱԽ քարտուղար․ Ռուսաստանը Հայաստանի ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա», – ասել է Գրիգորյանը լրագրողներին։