Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

ԱՄՆ դեսպանատուն. նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

01.11.2021, 17:37
ԱՄՆ-ն ընդունում է Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերը
ԱՄՆ դեսպանատուն. նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են), հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։ 

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Դեսպանատնից նաև հյանտում են, որ ԱՄՆ-ն ընդունում է այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են Միացյալ Նահանգների պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, դրանց թվում` Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերը։–0–