Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. ՀՀ ՊՆ–ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի

18.07.2024, 11:28
Զեյան նշել է, որ դա ողջունելի զարգացում է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. ՀՀ ՊՆ–ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչ։

Այս մասին Զեյան ասել է hetq.am–ին տված հարցազրույցում։

«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը», – նշել է Զեյան։