Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱՄՆ պետքարտուղարություն. Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ

26.04.2023, 11:03
Դա խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի բաց և ազատ տեղաշարժ, նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից
ԱՄՆ պետքարտուղարություն. Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, հաղորդում է Առաջին լրատվականը:

«Դա խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի բաց և ազատ տեղաշարժ: ԱՄՆ-ն մտադիր է հետագայում ևս ակտիվորեն մասնակից լինել այս հարցում»,- ասել է նա:

Հարցին` արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէին տեսնում, որ նման գործողություն էր նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մանրամասների մեջ խորանալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23–ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում ՝ «Լաչինի միջանցք»-ում։–0–