Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցներ կիրառել․ կոնգրեսական Փալոն

25.10.2020, 13:02
ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցներ կիրառել․ կոնգրեսական Փալոն
ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցներ կիրառել․ կոնգրեսական Փալոն

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կոնգրեսական, հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել ստիպել Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին նա գրել է Twitter- ի իր միկրոբլոգում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցից հետո, ով նրան ծանոթացրել է Արցախում տիրող իրավիճակի հետ:

«ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցներ կիրառելը, որպեսզի Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը», - գրել է Փալոնը։

Ավելի վաղ Փալոնը հանդես էր եկել մի օրենքի ընդունման օգտին, որում կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք:-0-