Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

20.10.2022, 11:06
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: 

Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հաղորդում է ՀՀ ՊՆ։