Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 3 գերի

04.05.2021, 21:45
Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ
Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 3 գերի

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք, հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

«Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։ Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին», – գրել է Բաղդասարյանը։–0–