Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

14.10.2022, 10:36
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:–0–