Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

«Աջաբսանդալ». հայտնի է ՀՀ կառավարության նախնական կառուցվածքը. թերթ

13.02.2019, 10:37
«Աջաբսանդալ». հայտնի է ՀՀ կառավարության նախնական կառուցվածքը։
«Աջաբսանդալ». հայտնի է ՀՀ կառավարության նախնական կառուցվածքը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. Կառավարությունը վերջապես ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը, գրում է «Ժամանակը»։

Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարներից:

«Ինչպես և ենթադրվում էր, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորում են գիտության ևկրթության նախարարության հետ, և նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարություն», – գրում են հոդվածի հեղինակները։

Էապես ընդլայնվելու են տարածքային կառավարման նախարարության լիազորությունները և նրան է միավորվում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաև կապն ու տրանսպորտը, նաև ջրային պետական  կոմիտեն:

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մնում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, և այն այսուհետ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը:  Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծվում է վարչապետին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

«Մի խոսքով, ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել ու ավելացնել կառավարության գործունեության արդյունավետությունը, բայց այս դեպքում կարևորը արդյունքը չէ, այլ պրոցեսը», – գրում է թերթը:–0–