Ալեն Սիմոնյան․ դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․
25.04.2024,
14:00
Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին։
Նա այսօր այդ մասին հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս, մտնում մեզ մոտ», – ասաց Սիմոնյանը։
Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։