Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին

20.06.2024, 10:42
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այդ մասին «Լուրերին»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:

Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չի բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը: