Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Արայիկ Հարությունյան. ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից

12.03.2021, 23:50
Արցախի նախագահը հայտարարել է, որ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են
Արայիկ Հարությունյան. ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:

Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:–0–