Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առաջարկել է բարերար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը

04.10.2022, 12:40
Արցախի նախագահը հայտնել է, որ առաջարկել է բարերար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առաջարկել է բարերար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առաջարկել է բարերար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։ Այս մասին Հարությունյանը հայտնել է Facebook–յան իր էջում։

«Կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին: Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ: Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ», – գրել է նա:

Հարությունյանն ավելացրել է, որ սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չի գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ է համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը:–0–