Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արցախի ՊԲ. Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ

09.08.2022, 13:15
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել
Արցախի ՊԲ. Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հաղորդում է Արցախի ՊԲ–ն։

«Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։–0–