Արցախի պետնախարարը նշել է, որ ԼՂ-ի ճանաչման մասին ՀՀ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունն ամբողջապես չի ներկայացնում իր միտքը
03.06.2022,
20:26
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հրապարակված նրա մեջբերումներից մեկն ամբողջապես չի ներկայացրել իր միտքը՝ «թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված»
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հրապարակված նրա մեջբերումներից մեկն ամբողջապես չի ներկայացրել իր միտքը՝ «թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված»:
Խոսքը ««Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա» մեջբերման մասին է:
«Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ», - գրել է Բեգլարյանը Facebook-յան իր էջում:-0-