Արցախի շփման գծում իրավիճակը կայուն–լարված է. ՊԲ
02.08.2022,
10:49
Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:
Կայուն- լարվածությունը պահպանվում է:
Ինչպես հաղորդել էինք, հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը բավարար է։–0–