Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ

28.10.2020, 20:37
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել այսօր հակառակորդի կողմից Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման կապակցությամբ
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել այսօր հակառակորդի կողմից Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման կապակցությամբ։ 

ԱԳՆ– հայտարարության մեջ նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: 

«Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության», – ասվում է հայտարարության մեջ:–0–