ԿԸՀ. անվավեր է ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողը անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։
Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։
Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։
Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Ավելի վաղ ԿԸՀ–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել N 10/51 և N 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսել է խորհրդակցություններ քաաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։