Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը խուսափեց պատասխանել հարցին (ՎԻԴԵՈ)
16.05.2023,
15:40
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մի քանի անգամ խուսափեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մի քանի անգամ խուսափեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մայիսի 14–ին Բրյուսելում կայացած հադիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամությունը։ Մասնավորապես, խոսքը Հայաստանի 29 800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86 600 քակառուսի կմ տարածքի մասին է։
Այսօր ԱԺ–ում լրագրողները Սաֆարյանին հարցրեցին, թե արդյոք դա նշանայկու՞մ է, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
«Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու շուրջ»,– մի քանի անգամ կրկնեց Սաֆարյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Արդյունքում, փոխնախարարը հստակ պատասխան չտվեց լրագրողների բազմաթիվ հարցերին այն մասին, թե ինչ է նշանակում Բրյուսելում արված հայտարարությունը։–0–