Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

06.02.2020, 13:47
Վարչապետի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից. Անափիոսյանը պարզաբանել է ազատման պատճառը
Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է վարչապետի որոշման մեջ:

Անափիոսյանն իր հերթին Facebook–յան էջում պարզաբանել է ազատման պատճառները` նշելով, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց ու արդեն հունվարի 13-ից ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:–0–