Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արտակ Բեգլարյան. շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման

13.01.2021, 14:49
Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման
Արտակ Բեգլարյան. շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խնդիրը։

«Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով պատանդ վերցված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը։ Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման», – գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։–0–