Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից

24.02.2022, 15:16
Ազատման հրամանագիրը ստորագրվել է այսօր
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում:

Հրամանագիրը ստորագրվել է այսօր։–0–