Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Ավելի կարևոր է խաղաղ կարգավորումն ու խաղաղ երկխոսության վերականգնումը. Ֆրանսիայի ԱԺ խոսնակն` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին

13.01.2023, 14:09
Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Յաել Բրաուն–Պիվեն պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
Ավելի կարևոր է խաղաղ կարգավորումն ու խաղաղ երկխոսության վերականգնումը. Ֆրանսիայի ԱԺ խոսնակն` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Յաել Բրաուն–Պիվեն Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։

«Այսօր մենք կարծում ենք, որ ավելի կարևոր է խաղաղ կարգավորումն ու խաղաղ երկխոսության վերականգնումը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այսօր կարծում ենք, որ տեղին չէ շարժվել այլ ճանապարհներով, քանի որ խաղաղ կարգավորման և երկխոսության ճանապարհն ամբողջությամբ սպառված չէ, դեռևս ամեն ինչ փորձված չէ։ Մեր էներգիան 100%–ով ուղղված է այդ կարգավորմանը», – ասել է Բրաուն–Պիվեն։–0–