Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը

19.10.2020, 22:57
Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակըк
Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը։

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել», – նշեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ հակառակորդը հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ–երկու գրոհներից հետո։

«Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել», – ասաց Հովհաննիսյանն`ընդգծելով, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։–0–