Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Այսօր Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել

04.12.2023, 17:56
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
Այսօր Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–