Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԲՀԿ–ն անընդունելի է համարում ԱԺ–ում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը. հայտարարություն

08.05.2020, 19:57
ԲՀԿ–ն անընդունելի է համարում ԱԺ–ում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը. հայտարարություն
ԲՀԿ–ն անընդունելի է համարում ԱԺ–ում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվեց ծեծկռտուքի:

Քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավարն, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերի ,գնաց նրան ընդառաջ, իսկ Միքայելյանն էլ իր հերթին հարձակվեց Մարուքյանի վրա:

Ծեծկռտուքից հետո դալիլիճում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը», – նշվում է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն: Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար: Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության», – նշվում է ԲՀԿ–ի տարածած հայտարարության մեջ:–0–