Բաբայան. Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել
22.09.2023,
14:15
Տվյալ պահին Արցախում իրավիճակը կայուն է, սակայն բարդ է
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ հայտարարում են, թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել Արցախ: Ըստ նույն տեղեկության՝ 20 տոննայանոց 2 բեռնատար է ուղարկվել Արցախ՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով, և 2 մեքենայով էլ՝ հաց։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հերքել է այս տեղեկատվությունը։
«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանը նաև հայտնել է, որ տվյալ պահին Արցախում իրավիճակը կայուն է, սակայն բարդ է։
«Հիմա, իհարկե, վերականգնվում են որոշ բաներ, մենք ակնկալում ենք՝ Բերձորի միջանցքով Հայաստանից հումանիտար բեռներ գան։ Սպասում ենք, որ հիմա առաջին հումանիտար բեռը պաշարված Արցախ մտնի Գորիսից և Բերձորի միջանցքով հասնի Ստեփանակերտ»,- շեշտել է Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծել է, որ այս ամենից զատ՝ պետք է Արցախում որոնողական աշխատանքներ իրականացվեն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերին, անհետ կորածներին գտնելու համար։–0–