Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

20.05.2019, 11:54
ԲՀԿ–ն հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ 

Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը , մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը», – նշել են ԲՀԿ–ից` հորդորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, «չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը , չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը , չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:–0–