Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Էրդողանը սխալ է համարում Ղարաբաղում ՀՀ գործողությունները. նա մտադիր է զրուցել Փաշինյանի հետ

11.09.2023, 10:11
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչի կապակցությամբ մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Էրդողանը սխալ է համարում Ղարաբաղում ՀՀ գործողությունները. նա մտադիր է զրուցել Փաշինյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչի կապակցությամբ մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել [Ադրբեջանի նախագահ] պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը «Քսանյակի» (G20) խմբի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այն քայլերը, որ արվում են այստեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ քայլեր են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը կայանալիք բանակցությունների ժամանակ մենք պարոն Փաշինյանին կասենք, որ բացարձակապես անհնար է ընդունել նման ընտրությունները: Ընկերները, արևմտյան երկրները և մյուս երկրները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները: Սա այն չէ, ինչ տեղի կունենա, դրանք այն ընտրությունները չեն, որոնք կարելի է ընդունել»,- հայտարարել է Էրդողանը:

Կիրակի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղի է ունեցել հանրապետության նորընտիր հինգերորդ նախագահ Սերգեյ Շահրամանյանի երդմնակալության արարողությունը։ Նա ընտրվել է սեպտեմբերի 9-ին պատգամավորների մեծամասնության քվեարկության արդյունքում (22 կողմ, 1 դեմ)։

Շահրամանյանը նախկինում եղել է ԱԱԾ պետ, Անվտանգության խորհրդի քարտուղար, պետնախարար։-0-