Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Եվրախորհրդարանը հրապարակել է փաստաթուղթ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին` ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ

18.07.2023, 14:04
Ադրբեջանին հաջողվել է կանխել իր ընտրությունների հետաքննությունը և սպիտակեցնել իր հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում
Եվրախորհրդարանը հրապարակել է փաստաթուղթ Ադրբեջանի  կոռուպցիոն սխեմաների մասին` ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին հիշատակվել է «Թափանցիկության, ազնվության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Եվրախորհրդարանի կանոնների բարեփոխման առաջարկներ» խորագրով Եվրախորհրդարանի փաստաթղթում։

Փաստաթղթում նաև նշված է, որ առաջարկությունները նաև արվել են այն պատճառով, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության գործողություններ է իրականացրել՝ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամների կոռուպցիայի լուրջ կասկածների հետ։

«Ադրբեջանին հաջողվել է կանխել իր ընտրությունների հետաքննությունը և սպիտակեցնել իր հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»,- ասվում է փաստաթղթում։-0-