Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
442.61
RUB
4.9341
GEL
139.26
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ

17.04.2024, 09:40
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/. Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ որոշման պատճառը «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին», հայտնում է «Ազատություն» ռ/կ–ն։

Ֆրանսիական կողմը մանրամասներ չի հայտնում։

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ այդ կապակցությամբ այսօր դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Նա {Էմանյուել Մակրոնը} ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։