Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 4, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Գալուզին․ Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը

05.06.2024, 14:41
Գալուզինի խոսքով, ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Գալուզին․ Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով, ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում՝ խաղաղության պայմանագրի մշակման նպատակով։

«Դա կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ»,- ընդգծել է Գալուզինը։

Նա նշել է, որ Մոսկվան արդեն երկու անգամ, 2023թ․–ի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին։

«Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար», – ասել է Գալուզինը։

Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է ստեղծել հայ-ադրբեջանական շփումների համար։ «Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով կապերի զարգացում», – ավելացրել է Գալուզինը։