Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Գալյան․ մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ

14.01.2025, 14:42
«Ես, որպես նոր նախարար, պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն մշակել նոր Սահմանադրության նախագիծ», – ասել է Գալյանը
Գալյան․ մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ, հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նախարարն ասաց, որ իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է տանեն։

«Կապը տեսնելը կամ այդ մասին խոսել, որ այլ երկրի (Ադրբեջանի, խմբ․) հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրության մասին խոսելը, շատ անտեղին է։ Ինչու՞, որովհետև նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո։ Նույնիսկ 2019–2020թթ․–ին մենք ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքներն ուղղակի ինչ–ինչ պատճառներով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքին։ Ես, որպես նոր նախարար, կարծում եմ՝ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն մշակել նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն տալու է կամ չի տալու ժողովուորդը, որովհևետ նոր Սահմանարդւոյթւոնը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով», – ասաց Գալյանը։

Նա նշեց, որ պետք է առանձին գլուխների տեսքով ներկայացվեն մարդկանց իրավունքներին վերաբերող շեշտադրումները։