Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ԱԳՆ.Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը

23.11.2021, 14:56
ԱԳՆ–ից նաև հայտնել են, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում
ՀՀ ԱԳՆ.Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայկական ԶԼՄ–ներին։

Նա նշել է, որ այդ կետը նշված է նաև կառավարության ծրագրում։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը», – ասաց Հունանյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում:–0–