Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ՆԳՆ–ն ընդլայնում է համագործակցությունը ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ

28.11.2024, 11:01
ԵՄ պատվիրակության ղեկավարն ու ՆԳ նախարարը կարևորել են այս ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրումը
ՀՀ ՆԳՆ–ն ընդլայնում է համագործակցությունը ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ 

Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ 

ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել՝ ընդգծելով

ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ 

Վասիլիս Մարագոսն իր հերթին նույնպես ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, համագործակցության հնարավոր ուղղություններին։ 

Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախանշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին։ 

Կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։