Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

01.04.2021, 16:02
Քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։–0–