Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

24.11.2020, 16:37
Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:

«Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Ավելի վաղ, պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը (փոխարինողը՝ Արա Այվազյան), Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխարինող՝ Վաղարշակ Հարությունյան), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախար Զարուհի Բաթոյանը (նրա փոխարեն՝ Մեսրոպ Առաքելյան), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը (փոխարինող Վահրամ Դումանյան)

Տիգրան Խաչատրյանը 2018.թ-ի հոկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար, իսկ 2019.թ-ի հունիսի 1-ին վերանշանակվել է պաշտոնում գերատեսչությունը՝ Էկոնոմիկայի նախարարություն վերաանվանելուց հետո:–0–