Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար. ԱԳՆ (ՎԻԴԵՈ)

02.09.2020, 21:14
ԱԳՆ–ից հայտնել են, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար. ՎԻԴԵՈ
ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար. ԱԳՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

«Աշխատում ենք նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացման ուղղությամբ։ Ցավոք, այս պահին ամսաթվերի հետ կապված որևէ հստակ տեղեկություն չեմ կարող հաղորդել», – ասաց նա։

Նաղդալյանը նշեց, որ Հայաստանում պահպանվում է ցամաքային ճանապարհով քաղաքացիների մուտք ու ելքի արգելքը, այն դեպքում, երբ օդային տրանսպորտով փոխադրումը թույլատրվում է։

Նա նաև նշեց, որ թռիչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդունող երկիրը պատրաստ է ընդունել, իսկ դա արդեն կախված է ոչ թե երկկողմ հարաբերություններից, այլ համաճարակային իրավիճակից։–0–