Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք

10.03.2023, 18:50
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։-0-