ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է ինքն իրեն. դիտորդները ներկա են եղել Ադրբեջանի կողմից արձակված կրակի գոտում
16.08.2023,
10:56
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է ինքն իրեն

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԵՄ առաքելությունը փոփոխություն է կատարել X սոցցանցում (նախկին Twitter) կատարված իր գրառման մեջ, որում նախօրեին հերքել էր ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նախօրեին հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Նշվում էր, որ տուժածներ չկան: Որոշ ժամանակ անց ԵՄ առաքելությունը հերքել էր ՊՆ-ի այս հաղորդագրությունը՝ նշելով. «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»:

Դրանից հետո Տելեգրամյան-ալիքներում սկսեցին տարածվել տեսանյութեր, որտեղ ԵՄ առաքելության դիտորդը, գտնվելով դիրքերից մեկում, պատմում է Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների մասին՝ նշելով նաև ուղղությունը:
Ավելի ուշ ԵՄ առաքելությունը փոփոխություն կատարեց իր հաղորդագրության մեջ:
«Հաստատում ենք, որ ԵՄ առաքելության պարեկը ներկա է եղել կրակոցի ժամանակ մեր պատասխանատվության գոտում: Առաքելության ոչ մի անդամ չի տուժել», - նշվում է ԵՄ առաքելության փոփոխված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում:-0-