Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ–ում ՌԴ դեսպանը սպեկուլյացիա է անվանել հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից

05.10.2022, 15:23
Կոպիրկինը սպեկուլյացիա է անվանել հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից
ՀՀ–ում ՌԴ դեսպանը սպեկուլյացիա է անվանել հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ են, քան սպեկուլյացիա, հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք հարևաններ ենք Հարավային Կովկասում, այդ պատճառով ցանկացած սպեկուլյացիաներ այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ են, քան սպեկուլյացիա։ Հայտարարում եմ պաշտոնապես և հստակ», – ասաց նա լրագրողներին EXPO-Russia Armenia 2022 ֆորումի շրջանակում։

Կոպիրկինն ընդգծեց, որ Ռուսաստանն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացին, բոլոր քայլերն ու գործընթացները, որոնք թույլ կտան ապահովել խաղաղություն, թույլ չտալ բռնության, ուժի և էսկալացիայի դրսևորում և հիմք դնել տարածաշրջանի անվտանգ, խաղաղ զարգացման համար։

«Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանը լինի խաղաղ, անվտանգ, որպեսզի դա լինի իսկապես տարածաշրջրան, որը ներդրում կկատարի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է», – ասաց նա։–0–