Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ–ում հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով 26–ամյա զինծառայող է մահացել

10.03.2020, 18:39
ՀՀ–ում հակառակորդի կրակոցից 26–ամյա զինծառայող է մահացել
ՀՀ–ում հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով 26–ամյա զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ), հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–