ՀՀ վարչապետ. չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է
26.10.2020,
12:57
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է, գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում:
«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին», – նշել է ՀՀ վարչապետը:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Բաքվի և Երևանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին:
Սա հրադադարի հաստատման արդեն երրորդ փորձն է։ Առաջին երկու հրադադարները խախտվել են Ադրբեջանի կողմից։ –0–