Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները (ՎԻԴԵՈ)

04.12.2019, 21:03
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները։

«Կարող եմ ասել այն, ինչ հրապարակված է մամուլում։ Գործը կապ ունի վառելիքի սուբսիդավորման ծրագրի հետ։ Մենք, նոր այս լուրը կարդալով, պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն այդ ծրագիրը փակվեց` համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է և իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս։ Ծրագիրը փակելիս կառավարությանը շատ քննադատեցին, թե բա գյուղացիների շահերը հաշվի չեք առնում», – ասաց վարչապետը։

«Հիմա պարզվում է, որ սուբսիդավորման ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի ժամանակ առաջարկվում է էժան գին։ Եվ ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարում է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որն էժան է առաջարկում, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ ոչինչ չի ասի, այդ ընկերության անունն է «Ֆլեշ»», – ասաց Փաշինյանը հեգնանքով
«Սա է պատմությունը։ Եվ որևէ ավել բան, քան հրապարակված է, ուղղակի չեմ կարող ասել», – նշեց վարչապետ Փաշինյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն յուրացման և վատնման մեջ) նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։–0–