Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետը ներկայացրել է երկրի դիրքորոշումը «3+3» ձևաչափի շուրջ (ՎԻԴԵՈ)

23.11.2021, 22:32
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափում մասնակցության վերաբերյալ.ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը ներկայացրել է երկրի դիրքորոշումը «3+3» ձևաչափի շուրջ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափում մասնակցության վերաբերյալ։

«Նոյեմբերի 7–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ես հայտարարեցի, որ մեզ համար կա շատ կարևոր նրբություն։ Այն հարցերը, որոնց համար կան հաստատված ձևաչափեր, չեն քննարկվում «3+3»–ում։ 3+3»-ը չպետք է կրկնի գոյություն ունեցող ձևաչափերը: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. այդ հարցը «3+3» ձևաչափում չենք քննարկում: Մյուսը`տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած. այդ հարցը ևս «3+3»-ում չպետք է քննարկվի», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք առանցքային հարցեր են և չեն կրկնում արդեն գոյություն ունեցող ձևաչափերում:

«Հնարավո՞ ր է այդպիսի հարցեր ձևակերպել` կապրենք կտեսնենք։ Կառավարության ծրագրում մենք կարևորել ենք տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման հարցը: Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, սակայն, ցանկություն կա ավելի ակտիվացնելու տարածաշրջանային քաղաքականությունը։ Շատ կարևոր են մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը», – ասաց Փաշինյանը։–0–